«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Արման Աբովյան. Գագիկ Ծառուկյանի և ինձ համար հասկանալի չէր Գևորգ Պետրոսյանի դուրս գալը

Արման Աբովյան. Գագիկ Ծառուկյանի և ինձ համար հասկանալի չէր Գևորգ Պետրոսյանի դուրս գալը
17.02.2021 | 14:36

Ոչ մի տարաձայնություն, ոչ մի ինչ-որ անհարթություն չի եղել, ամեն ինչ նորմալ էր, դա պարոն Պետրոսյանի սուվերեն որոշումն է՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալուն։

«Ինձ համար դժվար է մեկնաբանել, կարող եմ ավելացնել, որ պարոն Պետրոսյանը պարոն Ծառուկյանի մոտ միշտ ունեցել է շատ բարձր հարգանք, շատ լավ վերաբերմունք, այստեղ էլ ոչ մի խնդիր չկա»,–ասաց Արման Աբովյանը։


Հարցին՝ հիմա՞ էլ ունի, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այո։ Ինձ համար մի քիչ դժվար է մեկնաբանություններ տալը հիմայի համար, սակայն ևս մեկ անգամ ընդգծեմ, որ պարոն Պետրոսյանը շատ մեծ հարգանք է վայելում պարոն Ծառուկյանի մոտ»։ Հարցին՝ հասկանալի՞ էր նրա դուրս գալը Գագիկ Ծառուկյանի համար, Արման Աբովյանը պատասխանեց՝ ոչ։ «Ճիշտն ասած, ինձ համար էլ հասկանալի չէ»,–ասաց նա և նշեց, որ առայժմ չի շփվել Գևորգ Պետրոսյանի հետ։


Անդրադառնալով հարցին՝ գուցե Գևորգ Պետրոսյանը ցանկություն հայտնել է ավելի կտրուկ գործողությունների գնալու և անհամաձայնություն է եղել, խմբակցության քարտուղարն ասաց․ «Եթե ուշադրություն դարձնեք մեր խմբակցության ելույթներին, մենք մեր դիրքերից չենք նահանջել և մեր ելույթները, գործունեություները ոչ մի կերպ չի փոխվել, այստեղ մեկնաբանությունը, կարծում եմ, որ ավելի լավ կլինի իրենից ստանաք»։ Նա նշեց, որ խմբակցությունը Գևորգ Պետրոսյանից պարզաբանում չի ստացել, առայժմ դեռ չեն խոսել, բայց այդ որոշումը զարմանալի էր իրենց համար։

Դիտվել է՝ 7929

Մեկնաբանություններ